Կարևոր իրադարձություններ

Հայտնի է պատգամավոր Գայանե Աբրահամյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը

15 Հունիս, 2020 19:02
Հեղինակ՝ Գայանե Աբրահամյան
Հայտնի է պատգամավոր Գայանե Աբրահամյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի լրագրող գործընկերներ, որոշ կայքերում (լրատվամիջոց չեմ անվանի) լուր հրապարակվեց իբրեւ թե ինձ մոտ հաստատվել է կորոնավիրուս, լուրը սխալ է, իմ եւ դստերս թեստը ԲԱՑԱՍԱԿԱՆ Է։

Ցավոք, ծնողներիս մոտ է հաստատվել վիրուսի թեստը (առանձին են ապրում, շփվել ենք` խստորեն պահպանելով բոլոր կանոնները), հայրս, քանի որ ունի խրոնիկ հիվանդություններ` հոսպիտալացված է, մայրս` թոքաբորբ ունի, բայց դեռ տնային բուժում է ստանում։ Խնդրում եմ, գոնե այս թեմայով ապատեղեկատվություն մի տարածեք, սա շահարկման նյութ չէ»:

 

Լրահոս

Դիտել ավելին