Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Այն, որ վեթինգը սկսվելու է ԲԴԽ անդամներից և ՍԴ դատավորներից, ոչ թե ապագային միտված քայլ է, այլ արդեն իսկ իրականություն․ Ռուստամ Բադասյան

15 Հունիս, 2020 18:54
Հեղինակ՝ Ռուստամ Բադասյան
Այն, որ վեթինգը սկսվելու է ԲԴԽ անդամներից և ՍԴ դատավորներից, ոչ թե ապագային միտված քայլ է, այլ արդեն իսկ իրականություն․ Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր հանդիպեցի Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանին։ Պատգամավորի հետ անդրադարձանք գործող իրավակարգավորումների շրջանակում դատական իշխանությունում իրականացվելիք վեթինգին, ինչպես նաև Սահմանադրության փոփոխությունների արդյունքում համապարփակ վեթինգ իրականացնելու հնարավորություններին։

Պարոն Բաբաջանյանն իր գրառման մեջ հանդիպումից որոշ մանրամասներ արդեն իսկ ներկայացրել է, սակայն մի պարզաբանում անեմ։ Այն, որ վեթինգը (հայտարարագրերի վերլուծությունն ու գույքային դրության ստուգումը) սկսվելու է Բարձրագույն դատական խորհրդի անդամներից և Սահմանադրական դատարանի դատավորներից, ոչ թե ապագային միտված քայլ է կամ իմ անձնական դիրքորոշումը, այլ դա արդեն իսկ իրականություն է և այն մենք ամրագրել ենք ընդունված Դատական օրենսգրքի անցումային դրույթներում»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին