Կարևոր իրադարձություններ

Մի վատ բան եմ ուզում արձանագրենք՝ ունենք միջին տարիքի մահացության աստիճանական անկում․ Արսեն Թորոսյան

15 Հունիս, 2020 18:42
Մի վատ բան եմ ուզում արձանագրենք՝ ունենք միջին տարիքի մահացության աստիճանական անկում․ Արսեն Թորոսյան

Մի վատ բան եմ ուզում արձանագրենք՝ ունենք միջին տարիքի մահացության աստիճանական անկում, ինչը նշանակում է, որ մեր միջին տարիքի քաղաքացիները ևս պետք է անհանգստացած լինեն դիմակների կրումով՝ հենց իրենց համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցած առցանց ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Լինում են դեպքեր, որ իրենք նույնիսկ տեղյակ չեն իրենց քրոնիկական հիվանդության մասին: Մեր բազմաթիվ քաղաքացիներ չգիտեն, որ իրենք ունեն շաքարային դիաբետ, բարձր զարկերակային գերճնշում»,- նշեց նախարարը։

«ԱՀԿ-ն հորդորում է, որ ռիսկի խմբի քաղաքացիները հնարավորության դեպքում կրեն բժշկական դիմակներ, քանի որ դրանք ավելի լավ են պաշտպանում վիրուսի թափանցումից:Դիմակների գները սրընթաց անկում են ապրում, և մեր ներկրողները կարծում են, որ մոտակա մեկ ամսում գները գրեթե կհավասարվեն մինչճգնաժամային գներին, այսինքն՝ կլինեն տասնյակ դրամների շրջանակներում»,- ասաց Թորոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին