Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    547,5
    559,5

  • RUB

    6,69
    6,99

Կարևոր իրադարձություններ

Եկել է ժամանակը խոստովանելու․ Նիկոլ Փաշինյանը՝ հակահամաճարակային կանոնների պահմանման մասին

15 Հունիս, 2020 18:25
Եկել է ժամանակը խոստովանելու․ Նիկոլ Փաշինյանը՝ հակահամաճարակային կանոնների պահմանման մասին

Եկել է ժամանակը խոստովանելու, որ մենք չենք կարողացել մինչև այս պահը մեր հայրենակիցներին համոզել, որ պահեն հակահամաճարակային ամենապրիմիտիվ և ամենաէֆեկտիվ կանոներից մեկը՝ դիմակ կրելը: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցող առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ-ում, ի հեճուկս պարետատան կայացրած որոշումների, լայնածավալ գործողությունների, ՀՀ-ում մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ։ Սա ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման թիվ 1 պատճառն է։

Նման եզրակացություն անելու համար ունենք միջազգային հետազոտություն, որը հրապարակել է Forbes-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի գիտությունների ակադեմիային։ Ըստ հոդվածի, տասնյակ երկրների, այդ թվում՝ Իտալիայի, Իսպանիայի և ԱՄՆ-ի փորձը ցույց է տալիս, որ դիմակները վճռորոշ ազդեցություն ունեն և թույլ են տալիս էականորեն կրճատել կորոնավիրուսի տարածումը։ Սա այսօր է հրապարակվել, նախկինում այս համոզվածությամբ հետազոտություն, դիմակների հետ կապված, չի եղել։ ԱՀԿ-ն նույնպես արել է հայտարարություն, հետո նոր տվյալների հիման վրա հերքել է այդ հայտարարությունները։ Հիմա ամենաբարձր գիտական մակարդակով կարող ենք հայտարարություն անել, որ դիմակները կորոնավիրուսի կանխարգելումը ապահովող ամենաէֆեկտիվ միջոցն են այս պահի դրությամբ»,- նշեց նա։

 

 
 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին