Կարևոր իրադարձություններ

Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

15 Հունիս, 2020 16:45
Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Քարաթափման աշխատանքների պատճառով վաղը՝ հունիսի 16-ին՝ ժամը 14:00-ից մինչև 19:00-ը, երթևեկության համար փակ է լինելու Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ հատվածը: Աշխատանքներն իրականացվելու են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհին:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՏԿԵ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Քարաթափման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։

Պատճառվող անհարմարության համար նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին