Կարևոր իրադարձություններ

3 օրով կասեցվել է մեկ մանկապարտեզի գործունեություն. Ստուգայցերը շարունակվում են

15 Հունիս, 2020 16:28
 3 օրով կասեցվել է մեկ մանկապարտեզի գործունեություն. Ստուգայցերը շարունակվում են

ՀՀ կրթության տեսչական մարմնի ստուգայցերի արդյունքում արձանագրված  խախտումների հիման վրա` ՀՀ պարետի N135-Ա որոշմամբ, այսօր  3 օրով կասեցվել է  Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 85 մանկապարտեզի գործունեությունը:

Տեսչական մարմինը այսօր նաեւ կրկնակի ստուգայցեր է իրականացրել  Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ուշադրության կենտրոնում այն մանկապարտեզներն են, որտեղ նախորդ այցերի ընթացքում արձանագրվել էին սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման   թերացումներ:

Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ թերացումների մեծ մասը արդեն վերացված են:

ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է ամենօրյա ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ, իսկ արձանագրված խախտումները ներկայացվում են պարետատուն: 

 

Լրահոս

Դիտել ավելին