ՀՀ ԶՈւ խորհրդանշական 75 հոգանոց զորախումբը երեկ մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու «Հայրենական մեծ պատերազմի» հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ըստ Ստեփանյանի, Մոսկվայում զինծառայողներն այժմ ներգրավված են համատեղ մարզումներում և նախապատրաստական միջոցառումներում։