Կարևոր իրադարձություններ

Վաղվանից դադարեցվում է Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում իմ լիազորությունները․ Արման Ծատուրյան

15 Հունիս, 2020 14:37
Վաղվանից դադարեցվում է Ազգային պատկերասրահի  տնօրենի պաշտոնում իմ լիազորությունները․ Արման Ծատուրյան

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը հայտնում է լիազորությունները դադարեցնելու մասին։

 «Հայաստանի ազգային պատկերասրահի սիրելի աշխատակիցներ, վաղվանից դադարեցվում է ՀԱՊ տնօրենի պաշտոնում իմ լիազորությունները: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, աշխատակիցներին այս հինգ տարիների համագործակցության և ստացված աշխատանքի համար:

Մեկ անգամ չէ, որ ասել եմ. «Արվեստի լավագույն գործերը պետք է հանգրվանեն Ազգային պատկերասրահում»: Պահպանելով բոլոր արժեքները՝ այն ինչ ՀԱՊ-ի հավաքածուում է, դա թանգարանի անքակտելի մասն է:

Շարունակեք աշխատել, ստեղծագործել, ունեցեք բարձր առաջընթաց: Երկրի մայր թանգարանն ավելի քան լուրջ կառույց է, մշակութային հաստատություն: Այս տարիներին քիչ չեն եղել ձեռքբերումները՝ կարևորագույն ցուցահանդեսներ արտերկրում՝ հնարավորություն ունենալով ցուցադրել սեփական արվեստն ու մշակույթը, ներսում կազմակերպված բազմաթիվ ցուցահանդեսներ, գիտաժողովներ և կարևոր դասախոսություններ:

Հիմնովին վերանորոգված սրահներ, ֆոնդապահոցներ և այլն: Աշխատակիցներիս հետ միասին պատիվ եմ ունեցել Պատկերասրահում կազմակերպել մեծանուն ծովանկարչի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Այս շարքը կարելի է թվարկել….

Կրկին անգամ շնորհակալ եմ բոլոր այն անհատներին, պետական եւ ոչ պետական կառույցներին, իմ կոլեգաներին՝ համատեղ աշխատանքի, իրականացրած նախագծերի համար»,- ասված է Ծատուրյանի գրառման մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին