Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի դեպք է գրանցվել Երևանի մանկատներից մեկում․ քանի՞ երեխա է վարակվել

15 Հունիս, 2020 12:49
Կորոնավիրուսի դեպք է գրանցվել Երևանի մանկատներից մեկում․ քանի՞ երեխա է վարակվել

Մեր տեղեկություններով  «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ–ում կան կորոնավիրուսով վարակված երեխաներ և աշխատակիցներ։ Մանկատունը գտնվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ ։ Shabat.am-ը կապ հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Սոնա Մարտիրոսյանի հետ, վերջինս հաստատեց մեր տեղեկությունը․

«Կա վարակված 11 երեխա և 8 աշխատակից։ Աշխատակիցները մեկուցացել են , չեն գտնվում տվյալ հաստատությունում, իսկ երեխաները մնացել են մանկատանը, որովհետև չունեն սիմպտոմներ: Ընդհանուր թեստավորման արդյունքում է վիրուսի առկայությունը հաստատվել իրենց մոտ։ Վերջիններս գտնվում են ոչ միայն հաստատության բժիշկների հսկողության ներքո, այլ նաև Արաբկիր բժշկական կենտրոնի բժիշկների վերահսկողության ներքո»։ 

Հարցին՝  այս պահին երեխաները մեկուսացվա՞ծ են, խոսնակը նշեց․

«Այո, իրենց համար բոլոր պայմանները ստեղծվել են։ Մանկատանը գտնվում են տարիքով շատ ավելի փոքրերը և իրենց մեկուսացման գործընթացը շատ ավելի հեշտ է»,– ասաց Սոնա Մարտիրոսյանը ։

Նշենք, որ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ–ում գտնվում են 0–ից մինչև 5 տարեկան երեխաները։ 

 

Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին