Կարևոր իրադարձություններ

«Պարզ լճի» մոտակա անտառում մոլորված 33-ամյա քաղաքացին գտնվել է

15 Հունիս, 2020 10:23
 «Պարզ լճի» մոտակա անտառում մոլորված 33-ամյա քաղաքացին գտնվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 14-ին, ժամը 18։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքում՝ «Պարզ լիճ» հանգստի գոտու մոտակա անտառում, քաղաքացի է մոլորվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով փրկարարները մոտ 1 կմ ճանապարհը շարունակել են ոտքով:

Փրկարարները «Պարզ լիճ» հանգստի գոտու մոտակա անտառում գտել են մոլորված քաղաքացուն (Արթուր Ա., ծնված 1987 թ.):

 
 

Լրահոս

Դիտել ավելին