Կարևոր իրադարձություններ

Մենք դեռ շատ անելիք ունենք մեր քաղաքական անցյալը վերլուծելու, հասկանալու և գնահատելու առումով․ Արարատ Միրզոյան

14 Հունիս, 2020 23:28
Հեղինակ՝ Արարատ Միրզոյան
Մենք դեռ շատ անելիք ունենք մեր քաղաքական անցյալը վերլուծելու, հասկանալու և գնահատելու առումով․ Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրառմամբ․

«ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքով հունիսի 14-ը «Բռնադատվածի օրն» է: 

1949թ. այդ օրն էր, երբ Հայաստանից տասնյակ էշելոններ ապրանքատար վագոններով ավելի քան 13 հազար հայեր սկսեցին տարվել հեռավոր Ալթայ երկրամասի հատուկ ապրելավայրեր։ Այդ մարդկանց և նրանց ժառանգների մեծ մասը մինչև հիմա չգիտի, թե ո՞ր հանցանքի համար են ենթարկվել այդ աքսորին։

Միայն 40 տարի անց՝ 1989թ. նոյեմբերի 14-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը հռչակագիր ընդունեց ԽՍՀՄ ժողովուրդների բռնի տեղահանության անօրինականության և խախտված իրավունքների վերակագնման (ռեաբիլիտացիա) մասին։

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այդ բռնաճնշումների զոհերին և արձանագրում, որ մենք դեռ շատ անելիք ունենք մեր քաղաքական անցյալը վերլուծելու, հասկանալու և գնահատելու առումով»։

ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքով հունիսի 14-ը «Բռնադատվածի օրն» է:

1949թ. այդ օրն էր, երբ Հայաստանից տասնյակ էշելոններ ապրանքատար վագոններով ավելի քան 13 հազար հայեր սկսեցին տարվել հեռավոր Ալթայ երկրամասի հատուկ ապրելավայրեր։ Այդ մարդկանց և նրանց ժառանգների մեծ մասը մինչև հիմա չգիտի, թե ո՞ր հանցանքի համար են ենթարկվել այդ աքսորին։

Միայն 40 տարի անց՝ 1989թ. նոյեմբերի 14-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը հռչակագիր ընդունեց ԽՍՀՄ ժողովուրդների բռնի տեղահանության անօրինականության և խախտված իրավունքների վերակագնման (ռեաբիլիտացիա) մասին։

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այդ բռնաճնշումների զոհերին և արձանագրում, որ մենք դեռ շատ անելիք ունենք մեր քաղաքական անցյալը վերլուծելու, հասկանալու և գնահատելու առումով։

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին