Կարևոր իրադարձություններ

Բերման են ենթարկվել Միքայել Մինասյանի աջակիցները

14 Հունիս, 2020 20:27
Բերման են ենթարկվել Միքայել Մինասյանի աջակիցները

«Ադեկվադ» միաբանության անդամներն, ովքեր ուզում էին շնորհակալագիր փոխանցել ԱՄՆ դեսպանատուն, ժամեր առաջ բերման ենթարկվեցին։

Նշենք, որ «Ադեկվադ»-ի անդամները դեսպանատանը ուզում էին շնորհակալություն հայտնել, որ չեն խառնվում Հայաստանի ներքին կյանքին: 

Բերման ենթարկելուց առաջ Ոստիկանության ներկայացուցիչը խնդրեց միաբանության անդամներին՝ պահպանել սոցիալական հեռավորություն ու ճիշտ կրել դիմակները: «Ադեկվադ»-ի անդամ Արթուր Դանիելյանը ոստիկանի խնդրանքից հետո մի քանի վայրկյանով դիմակը դրեց, հետո հանեց: Դրանից հետո նրանց բերման ենթարկեցին:

Ձերբակալությունից մոտ մեկ ժամ անց, «ՎԵՏՕ» շարժման անդամ Նարեկ Մալյանը իր ֆեյսբուքյան հայտնեց, որ «Ադեկվադ» միաբանության անդամներին սկզբում տարել են Էջմիածնի բաժին, հետո Մասիսի բաժին, հիմա էլ տանում են Արտաշատի բաժին։

 

Լրահոս

Դիտել ավելին