Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում Nissan-ը 10 մետր բախվելով քարերին, հայտնվել է ձորում. կան վիրավորներ

14 Հունիս, 2020 18:57
Արարատի մարզում Nissan-ը 10 մետր բախվելով քարերին, հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 11:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 72 կմ հատվածում, 74-ամյա Սամվել Կ.-ն, իր վարած Nissan Teana ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր բախվելով քարերին, հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդ Սամվել Կ.-ն և ուղևոր, 69-ամյա Զարիկ Բ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: Վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ ուղևորին փրկարարները պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին