Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները բերման ենթարկեցին Երևանի ավագանու անդամների

14 Հունիս, 2020 18:38
Ոստիկանները բերման ենթարկեցին Երևանի ավագանու անդամների

Քիչ առաջ ԱԱԾ շենքի դիմացից բերման ենթարկվեցին Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամներից Մարկոս Հարությունյանը և Արմեն Ներսիսյանը, ինչպես նաև ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, ոստիկանությունը հայտարարել էր՝ եթե 15 րոպեում հավաքը չդադարեցվի, մասնակիցները պատասխանատվության ենթարկվելու՝ հիշեցնելով, որ արտակարգ դրության պայմաններում հավաքներն արգելվում են։

Ժամանակի լրանալուց հետո Երեւանի փոխոստիկանապետը բարձրախոսով հայտարարեց, որ բացի պատգաավորներից, բոլորին պետք է բերման ենթարկել ու տարան մի քանիսին: Այնուհետ կրկին հայտարարվեց, որ հավելյալ 1 րոպե են տրամադրում՝ հետ քաշվելու եւ հեռանալու համար:

Այնուհետև հայտարարվեց, որ Գագիկ Ծառուկյանի համախոհներին հորդորում են ավարտել հավաքը, պահպանել սոցիալական հեռավորություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին