Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ շենքի մոտից 91 անձ է բերման ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ

14 Հունիս, 2020 15:28
ԱԱԾ շենքի մոտից 91 անձ է բերման ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ

ԱԱԾ շենքի մոտից այս պահի դրությամբ 91 մարդ է բերման ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ:

Այս մասին տեղեկացնում են  ՀՀ ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ քաղաքացիներին սկսեցին բերման ենթարկել այն բանից հետո, երբ ոստիկանությունը զգուշացում եւ 5 րոպե ժամանակ տվեց՝ ցույցի մասնակիցներին հետ քաշվելու ու ցրվելու համար:

ԱԱԾ շենքի մոտ արդեն մի քանի ժամ է՝ բողոքի ցույց են իրականացնում ԲՀԿ-ի կողմնակիցները: 

Պատգամավորները փակել էին Խանջյան փողոցը, նրանց ոստիկանները հեռացրեցին դեպի մայթ: Այս պահին լարված իրավիճակը շարունակվում է:

Ոստիկանները նաեւ շարունակում են բերման ենթարկել անհնազանդ քաղաքացիներին: Գագիկ Ծառուկյանն արդեն մոտ 2 ժամ հարցաքննվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին