ԱԱԾ շենքի մոտից այս պահի դրությամբ 91 մարդ է բերման ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ քաղաքացիներին սկսեցին բերման ենթարկել այն բանից հետո, երբ ոստիկանությունը զգուշացում եւ 5 րոպե ժամանակ տվեց՝ ցույցի մասնակիցներին հետ քաշվելու ու ցրվելու համար:
ԱԱԾ շենքի մոտ արդեն մի քանի ժամ է՝ բողոքի ցույց են իրականացնում ԲՀԿ-ի կողմնակիցները:
Պատգամավորները փակել էին Խանջյան փողոցը, նրանց ոստիկանները հեռացրեցին դեպի մայթ: Այս պահին լարված իրավիճակը շարունակվում է:
Ոստիկանները նաեւ շարունակում են բերման ենթարկել անհնազանդ քաղաքացիներին: Գագիկ Ծառուկյանն արդեն մոտ 2 ժամ հարցաքննվում է: