Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    486

  • EUR

    547
    559

  • RUB

    6,64
    6,94

Կարևոր իրադարձություններ

Պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը բերման չի ենթարկվել, նա հեռացվել է հավաքի վայրից. ոստիկանություն

14 Հունիս, 2020 15:18
Պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը բերման չի ենթարկվել, նա հեռացվել է հավաքի վայրից. ոստիկանություն

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ջանիբեկ Հայրապետանը բերման չի ենթարկվել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասացին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Ոստիկանությունից հավելեցին, որ Ջանիբեկ Հայրապետյանը պարզապես հեռացվել է հավաքի վայրից:

Հիշեցնենք, որ ԱԱԾ շենքի դիմաց այս պահին լարված իրավիճակ է. ԲՀԿ խմբակցության պատգամավորները փակել էին Խանջյան փողոցը եւ նստացույց սկսել:

Նրանց փողոցից հեռացնելուց հետո, պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց, թե ոստիկանները բերման են ենթարկել Ջանիբեկ Հայրապետյանին:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին