Կարևոր իրադարձություններ

Արսե Թորոսյանը սկսել է հրապարակել կորոնավիրուսով վարակված անձանց մասին տեղեկություն՝ փողոցի կամ թաղամասի ճշտությամբ

14 Հունիս, 2020 12:00
Արսե Թորոսյանը սկսել է հրապարակել կորոնավիրուսով վարակված անձանց մասին տեղեկություն՝ փողոցի կամ թաղամասի ճշտությամբ

ԱՆ նախարարը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

«Վիրուսի ցանցային տարածումը (մենք հիմա համաճարակի հենց այդպիսի փուլում ենք գտնվում) ենթադրում է նաև ցանցային պայքար:

Այսուհետ ես օրական մի քանի անգամ հրապարակելու եմ վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի մեր քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ այս կամ այն զբաղմունքի համար:

Եվ այսպես.

ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ԻՍԱՀԱԿՅԱՆ ԹՂՄ.»

 

Լրահոս

Դիտել ավելին