Կարևոր իրադարձություններ

Մերձավան գյուղի 3-րդ փողոցում տնակ է հրդեհվել, այրվել է նաեւ 60 քմ խոտածածկ տարածք

14 Հունիս, 2020 10:20
Մերձավան գյուղի 3-րդ փողոցում տնակ է հրդեհվել, այրվել է նաեւ 60 քմ խոտածածկ տարածք

Հունիսի 13-ին, ժամը 17:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մերձավան գյուղի 3-րդ փողոցում՝ «Շիրոյի բաղ» կոչվող տարածքում, այրվում է տնակ։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մերձավան գյուղի Երևանյան 2-րդ փողոցի տնակներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 20։38-ին։

Այրվել են տնակը (40 քմ) և խոտածածկ տարածք՝ 60 քմ։ Տուժածներ չկան։

 

Լրահոս

Դիտել ավելին