Կարևոր իրադարձություններ

Հակահամաճարակային կանոնների պահպանմանը կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ․ Նիկոլ Փաշինյան

13 Հունիս, 2020 19:02
Հակահամաճարակային կանոնների պահպանմանը կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հունիսի 13-ին, պարետատան հերթական նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ բրֆինգով, որի ժամանակ պետության ղեկավարն ասաց, որ հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիական հագուստով ոստիկաններն անձամբ որևէ գործողություն չեն կատարի. «Նրանք կհրավիրեն մոտակայքում գտնվող կարգախմբերի, որոնք կմոտենան և վարչական պատասխանատվության կենթարկեն կարգազանց քաղաքացիներին»։

Վարչապետի խոսքով՝ ոստիկանությունն արդեն մի քանի օր է ուժեղացված ծառայություն է իրականացնում բակերում, թույլ չտալով հակահամաճարակային իրավիճակի խախտումներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին