Կարևոր իրադարձություններ

Դարակերտ գյուղերի դաշտամիջյան հատվածում կորած 65-ամյա տղամարդը հայտնաբերվել է

13 Հունիս, 2020 17:55
Դարակերտ գյուղերի դաշտամիջյան հատվածում կորած 65-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 07։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դարակերտ գյուղի Հայդուկների փողոցի տներից մեկի բնակիչ Վալերիկ Ա․-ն (ծնված 1955 թ.) հայտնաբերվել է Դարակերտ համայնքի հողատարածքներից մեկում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

***

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղի Հայդուկների փողոցի տներից մեկի բնակիչ Վալերիկ Ա․-ն (ծնված 1955 թ.) Նորաբաց և Դարակերտ գյուղերի դաշտամիջյան հատվածում կորել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք մթության պատճառով դադարեցվել են՝ անարդյունք։

 

 

Լրահոս

Դիտել ավելին