Կարևոր իրադարձություններ

Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում բնակարան է այրվում․ ԱԻՆ

13 Հունիս, 2020 17:44
Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում բնակարան է այրվում․ ԱԻՆ

Այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում այրվում է բնակարան։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին