Կարևոր իրադարձություններ

Արցախում 2.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

13 Հունիս, 2020 17:21
Արցախում 2.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Այսօր՝ հունիսի 13-ին,  ժամը 16։08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Արցախի Հանրապետության Քնարավան գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40․250 և արևելյան երկայնության 46․000:

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4  բալ:

Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին