Կարևոր իրադարձություններ

Լեռնանցք գյուղի բնակարաններից մեկից գողություն կատարծ անձը բերման է ենթարկվել․ գողոնի մի մասը հայտնաբերվել է

13 Հունիս, 2020 16:59
Լեռնանցք գյուղի բնակարաններից մեկից գողություն կատարծ անձը բերման է ենթարկվել․ գողոնի մի մասը հայտնաբերվել է

Ապրիլի 26-ին Լեռնանցք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկից գողացել էին հեռուստացույց, համակարգիչ և լուսանկարչական սարք:Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նույն օրը դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: 

Ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, բնակարանային գողությունը կատարելու կասկածանքով, հունիսի 12-ին, ժամը 12.30-ին, բաժին բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի, որը խոստովանել է, որ ինքն է կատարել գողությունը:

Գողոնի մի մասը հայտնաբերվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ`գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին