Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանի կողմից վրաերթի ենթարկված երեխայի կյանքին վտանգ չի սպառնում. մանրամասներ

13 Հունիս, 2020 16:46
Արսեն Թորոսյանի կողմից վրաերթի ենթարկված երեխայի կյանքին վտանգ չի սպառնում. մանրամասներ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 13-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ժամը 12։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վրաերթի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Հիվանդանոց մեկնած Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները պարզել են, որ վրաերթը տեղի է ունեցել Սախարովի հրապարակում, վարորդը եղել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթ է ենթարկել 11-ամյա Սուրեն Ա-ին, նշված ավտոմեքենայով տեղափոխել է երեխային բժշկական կենտրոն։

Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ա. Թորոսյանը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է սթափ, իսկ երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ նա ստացել է թեթև սալջարդ։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին