Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ին հանձնարարվել է լայնածավալ ստուգումներ իրականացնել Գագիկ Ծառուկյանի հետ փոքր-ինչ առնչություն անգամ ունեցող բոլոր օբյեկտներում․ Լեռնո Ասոյան

13 Հունիս, 2020 16:25
Հեղինակ՝ Լեռնո Ասոյան
ՊԵԿ-ին հանձնարարվել է լայնածավալ ստուգումներ իրականացնել Գագիկ Ծառուկյանի հետ փոքր-ինչ առնչություն անգամ ունեցող բոլոր օբյեկտներում․ Լեռնո Ասոյան

Ֆեյսբուքյան օգտատեր Լեռնո Ասոյանը սոցցանցի իր էջում գրել է․

«ՄԵԾ վախից ծնված հանձնարականի հետքերով...

Քիչ առաջ իշխանության մեր ներքին աղբյուրները հայտեցին, որ Վարչապետի մակարդակով Գագիկ Ծառուկյանի և նրա մերձավոր շրջապատի վերաբերյալ հատուկ հանձնարարական է իջեցվել հարկային մարմիններին, Դատախազությանը, Ոստիկանությանը և ԱԱԾ-ին: Մասնավորապես՝ ՊԵԿ-ին հանձնարարվել է լայնածավալ ստուգումներ իրականացնել Գագիկ Ծառուկյանի հետ փոքր-ինչ առնչություն անգամ ունեցող բոլոր օբյեկտներում: Քանի որ այս ստուգումները մշապես էլ եղել են՝ հարկային մարմիններին հրահանգվել է արխիվը մանրախնդրորեն քչփորելուց բացի, նոր հանգամանքներ և փաստեր սարքել: Շեշտը իհարկե դրված է կրկին շոուի վրա:

Իշխանությունների «սիրելի» ևս մեկ հնարք՝ հստակ հանձնարարական վերաբերել է Գագիկ Ծառուկյանի ավագ որդու՝ Նվեր Ծառուկյանի նկատմամբ շինծու՝ ֆեյք գործ կարելուն: Դրանով իսկ փորձելով լռեցնել խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարին:

Հասկանալի է, որ այս իշխանությունների ամբողջ գործունեությունն է ֆեյքի հոգաբանությամբ, բայց այս դեպքում կույրն անգամ կնկատի, որ Գագիկ Ծառուկյանի ընդամենը մեկ ելույթը կաթվածահար է արել ամբողջ պետական ապարատը: Մինչդեռ իրեն ժողովրդի իշխանություն հորջորջողների միակ մտահոգությունը այս օրերին պետք է լիներ համավարակի օրեցօր ռեկորդներ գրանցող տեմպերը նվազեցնելը, մարզերում կորոնավիրուսի բուժման կենտրոններ հապշտապ ստեղծելը, որ մարդիկ մարզերից չգան Երևան, օրերով սպասեն մեկ ազատ մահճակալի, և հիվանդանոցի միջանցքներում մահանան առանց օգնություն ստանալու...

Իսկ, ինչ վերաբերում է հանձնարարականներին, ապա դրանք վախից, ՄԵԾ վախից ծնված հանձնարարականներ են. Վախ՝ քննադատվելուց, վախ՝ իշխանությունը կորցնելուց, վախ՝ պատասխանատվության ենթարկվելուց. Իսկ որ պատասխան տալու ժամանակը գալու է, թող ոչ մեկ չկասկածի:
Հ.Գ. Դե ինչ, իշխանությունների սիրելի զբաղմունքը եղել և մնում է տարբեր մասշտաբների մասկի-շոուների, դիմակահանդեսների կազմակերպումը:Այլ խոսքով, երկրում «պոլնի մասկարադ» է՝ իրեն հատուկ ատրիբուտիկայով: Մնում է միայն հուսալ, որ շուտով ժողովուրդը ականատես կլինի ոչ պրոֆեսիոնալ, անտաղանդ մասկի-շոուների վախճանին»:

 

Լրահոս

Դիտել ավելին