Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն․ քննարկվել են հակաճգնաժամային միջոցառումների իրականացման նոր առաջարկություններ

13 Հունիս, 2020 15:47
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն․ քննարկվել են հակաճգնաժամային միջոցառումների իրականացման նոր առաջարկություններ

Այսօր՝ հունիսի 13-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են վարչապետի լրատվական ծառայությունից։

Մասնավորապես, պարենային անվտանգության ապահովման համատեքստում ներկայացվել է ցորենի ցանքատարածությունների ավելացմանն ու այդպիսով արտադրողականության բարձրացմանն ուղղված տնտեսական միջոցառման նախագիծը: Միջոցառումը նախատեսվում է իրականացնել կառավարության սուբսիդավորմամբ, մասնավոր հատվածի ներգրավմամբ գյուղացիական տնտեսություններին բարձր արտադրողականությամբ ցորենի որակյալ սերմացու առաջարկելու միջոցով:

Քննարկման արդյունքներով վարչապետը հանձնարարել է ներկայացնել կառավարության համապատասխան որոշման նախագիծ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական նշանակության միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցերի: Ներկայացվել են ճգնաժամի հետևանքով տուժած ոլորտների ներկայացուցիչներին օժանդակություն ցուցաբերելու գործիքակազմերն ու հնարվորությունները: Այդ ուղղությամբ առաջիկայում պատասխանատուների կողմից քննարկումները կշարունակվեն և կներկայացվեն միջոցառումների իրականացման հստակ առաջարկություններ:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին