Կարևոր իրադարձություններ

Հարավարևմտյան թաղամասի 174 դպրոցի մոտ 22-ամյա երիտասարդը կրակել է 21-ամյա քաղաքացուն. ոստիկանների բացահայտումը

13 Հունիս, 2020 14:47
Հարավարևմտյան թաղամասի 174 դպրոցի մոտ 22-ամյա երիտասարդը կրակել է 21-ամյա քաղաքացուն. ոստիկանների բացահայտումը

Օրեր առաջ՝ հունիսի 10-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հարավարևմտյան Ա-1 թաղամասի 174 դպրոցի մոտ կռիվ է, և լսվել է կրակոցի ձայն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ Սվաճյան փողոցում, ժամը 21.25-ին, մի խումբ անձինք վիճաբանել են, որի ընթացքում կրակոցներ են հնչել: Ժամը 21.43-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ձախ ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության էր տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ 22-ամյա երիտասարդն իր մոտ եղած ապօրինի «ԱԿՄ» տիպի ինքնաձիգից կրակել է, ինչի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածը ստացել էր մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին, ժամը 19.15-ին, 22-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին և ներկայացրել հանցագործության գործիք «ԱԿՄ» ինքնաձիգը՝ պահունակով և լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտով:

Երիտասարդը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ` վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին