Կարևոր իրադարձություններ

Մոսկվայում շարունակվելու է պահպանվել դիմակների և ձեռնոցների պարտադիր ռեժիմը

13 Հունիս, 2020 13:30
Մոսկվայում շարունակվելու է պահպանվել դիմակների և ձեռնոցների պարտադիր ռեժիմը

Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 1493 նոր դեպք է հայտնաբերվել, Համաճարակի սկզբից ի վեր հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 204 428-ի: Այս մասին հայտարարել է ՌԴ մայրաքաղաքի սոցիալական զարգացման գծով քաղաքապետի տեղակալ Անաստասիա Ռակովան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին՝ Մոսկվայում չեղարկվել են ինքնամեկուսացման ռեժիմը, անցագրերի առկայության պարտադրանքն ու զբոսանքի ժամացուցակները։ Տեղեկությունն թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել էր Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Հունիսի 16-ից քաղաքի ստոմատոլոգիական կլինիկաները կվերսկսեն պլանավորված հիվանդների այցելությունները, կբացվեն գրադարաններ, անշարժ գույքի գրասենյակներ և վարձակալման ծառայություններ:

Միևնույն ժամանակ շարունակվելու է պահպանվել Մոսկվայում դիմակների և ձեռնոցների պարտադիր ռեժիմը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին