Կարևոր իրադարձություններ

Իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի հնարավոր աղբյուրը պարզելու հարցով․ Մանե Գևորգյան

13 Հունիս, 2020 12:23
Հեղինակ՝ Մանե Գևորգյան
Իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի հնարավոր աղբյուրը պարզելու հարցով․ Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով:

Նորությունների դեպքում կտարածենք համապատասխան հաղորդագրություն»:

Հիշեցնենք, որ նախօրեին մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել էր, որ ադրբեջանցի հաքերները կորոնավիրուսով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել։ Խոսքը մոտ 3500 մարդու տվյալների մասին է

 

Լրահոս

Դիտել ավելին