Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    547,5
    559,5

  • RUB

    6,76
    7,06

Կարևոր իրադարձություններ

Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 10 քաղաքացու մոտ. նրանցից 7-ը վարակվել են սգո արարողության ժամանակ․ Արցախի ԱՆ

13 Հունիս, 2020 11:39
Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 10 քաղաքացու մոտ. նրանցից 7-ը վարակվել են սգո արարողության ժամանակ․ Արցախի ԱՆ

Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 10 քաղաքացու մոտ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությանը։ 

Նրանցից 3-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ընդ որում, անձանցից մեկը նախկինում հաստատված դեպքերի հետ առնչություն չունի, նոր է վերադարձել ՀՀ-ից և բժիշկներին դիմելուց հետո է պարզվել նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը: Կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի մյուս 2 բնակիչները նախկինում հաստատված դեպքերի կոնտակտավորներ են: Իսկ նոր վարակված մյուս 7 քաղաքացիները Հադրութի շրջանի սահմանափակումներ մտցրած համայնքներից են, ովքեր վարակվել են սգո արարողության ժամանակ:

Միևնույն ժամանակ, նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաղթահարել է ևս 11 քաղաքացի: Մեկուսացված է 91 անձ, ընդհանուր թեստավորումների քանակը 1284 է:

«Արցախի Հանրապետության Պարետատունը հորդորում է հետևել Պարետի որոշումներին և ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Պետք է հիշել, որ յուրաքանչյուրի պատասխանատվության ու ինքնագիտակցության բարձր աստիճանով է պայմանավորված իրականացվող աշխատանքների արդյունավետությունը»,- նշված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին