Կարևոր իրադարձություններ

Նորաբաց-Դարակերտ դաշտամիջյան հատվածում 65-ամյա տղամարդ է կորել․ ԱԻՆ

13 Հունիս, 2020 11:15
Նորաբաց-Դարակերտ դաշտամիջյան հատվածում 65-ամյա տղամարդ է կորել․ ԱԻՆ

Երեկ՝ հունիսի 12-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղի Հայդուկների փողոցի տներից մեկի բնակիչ Վալերիկ Ա․-ն (ծնված 1955 թ.) Նորաբաց-Դարակերտ դաշտամիջյան հատվածում կորել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք մթության պատճառով դադարեցվել են՝ անարդյունք։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին