Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք. կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի

13 Հունիս, 2020 10:51
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք. կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի

Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 16,004-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 264 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հունիսի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 91 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 355-ի։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին