Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիները կորոնայով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել, մոտ 3500 մարդ. Սամվել Մարտիրոսյան

13 Հունիս, 2020 10:30
Հեղինակ՝ Սամվել Մարտիրոսյան
Ադրբեջանցիները կորոնայով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել, մոտ 3500 մարդ. Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր էջում գրել է. 

«Ադրբեջանցիք կորոնայով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել , մոտ 3500 մարդ

Հ․Գ․ Խնդրում եմ, ինձանից ցուցակները մի խնդրեք, դրանք պարունակում են անձնական տվյալներ

Հ․Հ․Գ․ Ավել բան դեռ չգիտեմ, հաքերը ասում ա, որ մեյլ ա կոտրել ԱՆ-ից, բայց դե ինչ կուզի կասի

Հ․Հ․Հ․Գ․ ՈՐքանով ա հավանական, որ սա իրական տվյալներ են, այլ ոչ հորինած։ Երեւի թե, իրական են, նման են իրականին, բայց դե մինչեւ չստուգվի, պարզ չի լինի։

Որն է սրա վտանգը։ Անձնական տվյալների տարածումը միշտ վտանգ է։ Բացի դրանից, բժշկական գաղտնիքի բացահայտում է, որը կարող է բերել այդ մարդկանց դեմ հանրային լարվածության։ Եվ, մենք նաեւ չգիտենք, թե էլ ինչ տվյալների արտահոսք կարող է եղած լինի»։

 

Լրահոս

Դիտել ավելին