Կարևոր իրադարձություններ

Ծանոթիս ծանոթը 100 տոկոսով գիտի, ծանոթիս ծանոթի ծանոթը էսինչի ծանոթն ա ու ինքը ասել ա, որ ճշմարտությունը էս ա․ Նիկոլ Փաշինյանը՝ հոգեբանական դիմադրության մասին

13 Հունիս, 2020 10:17
Ծանոթիս ծանոթը 100 տոկոսով գիտի, ծանոթիս ծանոթի ծանոթը էսինչի ծանոթն ա ու ինքը ասել ա, որ ճշմարտությունը էս ա․ Նիկոլ Փաշինյանը՝ հոգեբանական դիմադրության մասին

«Մեր երկարատեւ պատմության ընթացքում միշտ եղել է հետեւյալ իրողությունը` պաշտոնական մակարդակից հնչած տեղեկատվությունը, սկսած սովետական ժամանակներից, ասոցացվել է խաբեության, ստի հետ, հետևաբար ինֆորմացիայի ճիշտ աղբյուր է համարվել այն, ինչը չի տեղավորվում պաշտոնական հաղորդագրության տրամաբանության մեջ»։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամենատարբեր խոսակցությունները, բամբասանքները, բիսեդկայի խոսակցությունները, ծանոթիս ծանոթը 100 տոկոսով գիտի, ծանոթիս ծանոթի ծանոթը էսինչի ծանոթն ա ու ինքը ասել ա, որ ճշմարտությունը էս ա: Դա ավելի հավաստի է համարվել, քան պաշտոնական աղբյուրներից հնչողը: Եվ հիմա, չնայած ակնհայտ է, որ պաշտոնական աղբյուրների ինֆորմացիան ճիշտ է, բայց այս հոգեբանական դիմադրությունը շարունակում է գոյություն ունենալ»,- նշեց վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին