Կարևոր իրադարձություններ

Միքայել Մինասյանի խոհանոցային տեսաուղերձները կարծես վարակիչ են դարձել որոշ պաշտոնյաների համար. «Հրապարակ»

13 Հունիս, 2020 07:47
Միքայել Մինասյանի խոհանոցային տեսաուղերձները կարծես վարակիչ են դարձել որոշ պաշտոնյաների համար. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը  գրում է.

Միքայել Մինասյանի խոհանոցային տեսաուղերձները կարծես վարակիչ են դարձել որոշ պաշտոնյաների համար։ Բայց եթե Մինասյանը խոհանոցից քաղաքական տեքստեր է հրապարակում, ուրիշները խոհարարությամբ են զբաղվում՝ բառի բուն իմաստով։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանի ֆեյսբուքյան էջը ողողված է «Ինչ եփել այսօր» կամ՝ «ԲԴԽ անդամի եփածն ուրիշ է» ձեւաչափի տեսանյութերով, որտեղ նա իր խոհարարական շնորհքն է ցուցադրում՝ ինչպես պատրաստել «համով, օգտակար ֆրեշ», կամ՝ «առավոտյան ձվածեղ՝ ավոկադոյով»։ Սա տարակուսանքի ու հումորի տեղիք է տվել Բեքմեզյանի գործընկերների շրջանում։ Փաստորեն, ամեն մեկի մոտ նոր-հայաստանյան «խենթանոցը» տարբեր կերպ է դրսեւորվում։
 

 

Լրահոս

Դիտել ավելին