Կարևոր իրադարձություններ

Ուշադրությո՛ւն, խոսում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը

12 Հունիս, 2020 00:10
 Ուշադրությո՛ւն, խոսում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը արձագանքել է վարչապետի կոչին։ Ստորև՝ քաղաքապետի ֆեյսբուքյան կոչը երևանցիներին․

 

Ուշադրությո՛ւն, խոսում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է:

Բոլորիդ կոչ եմ անում կրել դիմակներ և դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը և բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը և չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին:

Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն և բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ:

 

Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ և դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր:

 

Դիմակները անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ: Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլև ձեր կողմից պատրաստած դիմակներ:

Սիրելի երևանցիներ,
շնորհակալ եմ մեր այն համաքաղաքացիներին, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները կամ եթե նույնիսկ նախկինում չեն պահպանել, այս կոչին անսալով կսկսեն պահպանել դրանք։

 

Հ․ Գ․ Տեսանյութում ս․թ․ մարտի 16-ին արված իմ ուղերձի մի հատվածն է։

 

Լրահոս

Դիտել ավելին