Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Երևանում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում. ժամանել են մեծ թվով «կարմիր բերետներ». կան բերման ենթարկվածներ

12 Հունիս, 2020 23:30
Արտակարգ դեպք Երևանում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում. ժամանել են մեծ թվով «կարմիր բերետներ». կան բերման ենթարկվածներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 10-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:

 

Ինչպես հայտնում է աղբյուրը, ժամը 06:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Զավարյան փողոցի 91 հասցեում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում ծեծկռտուք է տեղի ունենում:

Ոստիկանները պարզել են, որ Երևանի բնակիչներ, 28-ամյա Վահագն Ս.-ն և 23-ամյա Գուրգեն Պ.-ն նշված հյուրանոցային համալիրում չեն կարողացե վճարել հաշիվը և ցանկացել են հեռանալ, սակայն անվտանգության աշխատակից, Երևանի բնակիչ, 31-ամյա Սարգիս Ա.-ն փորձել է կանխել նրանց հեռանալը, որի ժամանակ կոտրել է Վահագն Ս.-ին պատկանող ավտոմեքենայի հետևի աջ ապակին, որից հետո Սարգիս Ա.-ն Վահագն Ս.-ին ապօրինի ազատությունից զրկել է, պահել հյուրանոցային համալիրում, որի ժամանկ էլ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

 
 

Ոստիկանները Սարգիս Ա.-ին և Գուրգեն Պ.-ին հրավիրել են ոստիկանության կենտրոնական բաժին:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին