Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկուսանում է. նրա կնոջ մոտ կորոնավիրուս է հաստատվել

12 Հունիս, 2020 23:10
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  մեկուսանում է. նրա կնոջ մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կնոջ՝ Ելենայի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է ցույց տվել:

Երկրի ղեկավարը կաշխատի հեռավար, նա չի կարող մոտակա օրերին անցկացնել դեմ առ դեմ հանդիպումներ: Այս մասին հայտնել է նախագահական աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Զելենսկիի կինը՝ Ելենան, այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո, անցնում ստացիոնար բուժում հիվանդանոցում:

Նախագահի ու նրանց երեխաների կորոնավիրուսի թեստի պատասխանները բացասական են եղել, մի քանի օրից նրանք կթեստավորվեն երկրորդ անգամ:

 

Լրահոս

Դիտել ավելին