Կարևոր իրադարձություններ

«Opel»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխային․ ԱԻՆ

12 Հունիս, 2020 22:10
«Opel»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխային․ ԱԻՆ

Հունիսի 12-ին, ժամը 12։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուրգեն Մահարու փողոցի թիվ 136 տան մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մանվել Վ․) վրաերթի է ենթարկել Արտաշես Խ․-ին (ծնված 2007 թ․)։

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին