Կարևոր իրադարձություններ

Այսօր իմ սուրբ պարտքն եմ համարել Մոնթեի նահատակության վայրում լինել և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին. Արայիկ Հարությունյան

12 Հունիս, 2020 19:30
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Այսօր իմ սուրբ պարտքն եմ համարել Մոնթեի նահատակության վայրում լինել և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Ճակատագրի դառը հեգնանքով Արցախի և Հայաստանի ազգային հերոսներ Յուրի Պողոսյանն (1992թ.) ու Մոնթե Մելքոնյանը (1993թ.) նույն օրն են զոհվել: Այսօր իմ սուրբ պարտքն եմ համարել Մոնթեի նահատակության վայրում լինել և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին՝ յուրովի արժևորելով մեր հերոսների հիշատակի օրվա խորհուրդը :

Փա՛ռք մեր բոլոր նահատակներին »:

 

 

Լրահոս

Դիտել ավելին