Կարևոր իրադարձություններ

«Ինֆորմացիոն պատերազմը ավելի կարևոր է քաղաքական պայքարում, քան ռեալ գործողությունները. Արսեն Թորոսյան

12 Հունիս, 2020 17:51
«Ինֆորմացիոն պատերազմը ավելի կարևոր է քաղաքական պայքարում, քան ռեալ գործողությունները. Արսեն Թորոսյան

«Ով չի ալարում, շահարկում է  թեման և մեղադրում մեզ համաշխարհային ձախողման մեջ: Որպես կանոն դրանք այն մարդիկ, կազմակերպություններն ու խմբերն են, որոնք ոչ ողջամիտի, միֆերի, պառակտման և դեստրուկցիայի մեջ են եղել միշտ»,- media.am-ի հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

Նա բարձր է գնահատում իր թիմի աշխատանքը, հատկապես երբ տեղեկություն էր տարածվում, որ ինչ-որ բան թաքցվում է կամ կան թերացումներ.

«Միգուցե սխալներ եղել են, բայց մարդկային նվիրումի և ինֆորմացիան որքան հնարավոր է մանրամասնությամբ և ժամանակին հասցնելու պատրաստակամությունը բարձր եմ գնահատում»

Արսեն Թորոսյանը ինֆորմացիոն պատերազմը համարում է քաղաքական պայքարի մաս.

«Ավելին՝ ինֆորմացիոն պատերազմը ավելի կարևոր է քաղաքական պայքարում, քան ռեալ գործողությունները: Ստացվել է այնպես, որ գործողությունների մեկնաբանումն ավելի մեծ կշիռ ունի, քան բուն գործողությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին