Կարևոր իրադարձություններ

Հիբրիդային պատերազմի էլեմենտներ կան. Նիկոլ Փաշինյանը՝ թանկարժեք ժամացույցի պատմության մասին

12 Հունիս, 2020 14:28
Հիբրիդային պատերազմի էլեմենտներ կան. Նիկոլ Փաշինյանը՝ թանկարժեք ժամացույցի պատմության մասին

«Խնդրում եմ՝ իմ այս հայտարարությունից սենսացիա չսարքել: Հանձնարական եմ տվել, որպեսզի ձևավորվի խումբ և ուսումնասիրի այդ ապատեղեկատվության աղբյուրները: Արդյո՞ք այստեղ կապ ունեն օտարերկրյա հատուկ ծառայությունները, կարո՞ղ է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող շրջանակներ և ուժեր գոյություն ունեն, արդյո՞ք կարող են լինել քաղաքական շրջանակներ, կամ ոչ քաղաքական՝ կրիմինալ շրջանակներ, ովքեր իրենց նեղ շահերից ելնելով կարող են փող ծախսել ապատեղեկատվություն տարածելու համար»: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովում ասաց ՀՀ վարրապետ Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին  Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան իր էջում գրել էր. 

«Այսօր տաքսու մի վարորդ իմ ծանոթին այսպիսի պատմություն է պատմել. ինչ-որ մի երիտասարդ կին նստել է իր տաքսին եւ «զանգել» մի ինչ-որ տեղ ու մոտավորապես վարել այսպիսի խոսակցություն. «Մերի Նառան է վարչապետի աշխատակազմից: Վարչապետի պատվիրած ժամացույցը եկա՞վ: Հա՞, ինչ լավ ա: 35 հազար էինք տալու չէ՞: Դոլա՞ր, թե եվրո: Օկ: Դե մարդ կուղարկեմ, փողը կտա կվերցնի. 35 հազար դոլար»: Վարորդին տարօրինակ է թվացել այս խոսակցությունը եւ ուղեւորին տեղ հասցնելուց հետո ուշադիր հետեւել է, թե նա ուր է գնում: Իսկ նա գնացել-նստել է մեկ ուրիշ տաքսի»:   

Անդրադառնալով այս հրապարակմանը, Փաշինյանն ասաց. «Պարզա չէ՞ սա կազմակերպված գործողություն է: Պետք  ա հասկանալ՝ ո՞վ ա կազմակերպել, էդ գործողության կազմակերպումը Հայաստանի օրենսդրությամբ ի՞նչ որակման է արժանի:Կարո՞ղ է պետք է բացահայտել կապերը, հրապարակել և դրանով վերջացնել, կարո՞ղ ա՝ այլ հետևանքներ ունենա: Իսկ, որ հիբրիդային պատերազմի էլեմենտներ կան էս ամենի մեջ, դա ակնհայտ է: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին