Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայից 10 բժիշկ հատուկ չվերթով կժամանի Հայաստան. Արսեն Թորոսյան

12 Հունիս, 2020 13:58
Ֆրանսիայից 10 բժիշկ հատուկ չվերթով կժամանի Հայաստան. Արսեն Թորոսյան

Ֆրանսիայից 10 բժիշկ հատուկ չվերթով կժամանի Հայաստան: Արտերկրից բժշկական անձնակազմերի պլանավորված այցեր ունենք: Ֆրանսիայից ունենք 10 բժշկի այց վաղը հատուկ չվերթով: Լիտվայի բժիշկները մյուս շաբաթ կայցելեն: Կան նաև Ռուսաստանից ցանկություն հայտնած բժիշկներ մոտ 50 հոգի, որոնք ամենայն հավանականությամբ կայցելեն ու տեղում կաշխատեն մի քանի շաբաթ»: Այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հիշեցնենք, որ  արտերկրից բժիշկները ժամանում են Հայաստան կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցույց տալու ՀՀ առողջապահական համակարգին:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին