Կարևոր իրադարձություններ

Ոչ մի անձնական ամբիցիա չկա, պարզապես լինելու են հիվանդանոցներ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից. Արսեն Թորոսյան

12 Հունիս, 2020 12:29
Ոչ մի անձնական ամբիցիա չկա, պարզապես լինելու են հիվանդանոցներ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից. Արսեն Թորոսյան

 Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ կան հիվանդանոցներ, որոնք մասնակից չեն դառնալու Հայաստանում կորոնավիրուսային բուժմանը, քանի որ առողջապահական համակարգը միայն կորոնավիրուսով չի զբաղվում, զբաղվում է այլ հիվանդություններով ևս: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով վերջին օրերի երկու Համալսարանական հիվանդանոցի և Նաիրի ԲԿ-ի ղեկավարների հայտարարություններին, որոնք օգնություն են առաջարկել, Թորոսյանն ասաց. «Եթե դուք տասը մահճակալի մասին եք խոսում 2200 մահճակալի մեջից, կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է. և ոչ մի անձնական ամբիցիա չկա և չի կարող լինել, և ամբողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է եղել այս պրոցեսում հատուկ սկզբունքներին համապատասխան և այդ սկզբունքները միշտ լինելու են և այո, լինելու են բժշկական կենտրոններ, որ պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ կենտրոնական որոշումների շնորհիվ, որովհետեւ սկզբունքն է այդպիսին՝ հակահամաճարակային և բուժական, որովետեւ առողջապահությունը միայն կորոնավիրուսով չի զբաղվում»։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին