Կարևոր իրադարձություններ

Հորդանան-Հայաստան զենքի տրանզիտ. ՕՍԱ-ԱԿՄ ՀՕՊ-երի գնման գործարքի մանրամասներ (մաս 2) InfoPort.am

12 Հունիս, 2020 11:57
Հորդանան-Հայաստան զենքի տրանզիտ. ՕՍԱ-ԱԿՄ ՀՕՊ-երի գնման գործարքի մանրամասներ (մաս 2)  InfoPort.am

InfoPort.am-ը շարունակում է իր հետաքննությունը կապված Հայաստանի կողմից ՕՍԱ-ԱԿՄ հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռք բերման հետ:

Կայքին նոր ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել գործարքից: Եվ այսպես, ըստ կայքի՝ ՊՆ աղբյուրների, ինչպես նաև այլ հետազոտությունների արդյունքում  հայտնի է դարձել, որ համակարգերը Հայաստանը միջնորդ ընկերության միջոցով ձեռք է բերել Հորդանանից:

Հորդանանը այդ ՕՍԱ-ԱԿՄ համալիրները վաճառքի էր հանել մի շարք զենքերի հետ համատեղ, մեկ փաթեթով, դրանք հիմնականում խորհրդային արտադրության տարբեր զենքեր են եղել` մասնավորապես մեծ քանակությամբ БМП-2-ներ:

Վաճառքն իրականացվել է մրցույթային կարգով 2017 նոյեմբերի 2, մրցույթը հաղթել է բուլղարական ընկերություն, որն էլ արդեն գնած զենքերը տեսակավորել է և ՕՍԱ-ԱԿՄ-ները առաջարկել է գործարար Դավիթ Գալստյանի ընկերությանը: Բուլղարական ընկերությունից ձեռք բերելով ՕՍԱ-ԱԿՄ-ները` վերջինս արդեն տեղում սկսել է դրանց նախնական տեխնիկական վերանորոգումը և նախապատրաստությունը Հայաստան տեղափոխելու համար:

Առհասարակ Դավիթ Գալստյանի ընկերությունը Հորդանանում զենքի առևտրի մեծ փորձ ունի: Հատկանշական է, որ մինչ այս Հորդանանի հետ նրա ռազմական գործարքները որևէ առնչություն չեն ունեցել Հայաստանի Հանրապետության հետ: 

Ձեռք բերված զենքերը համապատասխան մասնագետները մոտ վեց ամիս կարգի են բերել, որոշակի վերանորոգում կատարել, բերելով այնպիսի վիճակի, որ դրանք իրենց ընթացքով տեղափոխվեն և բարձրանան ինքնաթիռները:

ՕՍԱ-ԱԿՄ ները Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու համար օգտագործվել է տաս բեռնատար ինքնաթիռներ, որոնց համար վճարվել է 4,5 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ բերված ՕՍԱ-ԱԿՄ-ները մեր երկրում արդեն անցել են կապիտալ վերանորոգում և Հայաստանում յուրացված տեխնոլոգիաներով կատարելագործում: Այդ մասին, ի դեպ, ՊՆ ավելի վաղ հայտնել էր: Այս աշխատանքների ծախսերը, ինչպես InfoPort.am-ը գրել էր իր առաջին, հետաքննության մեջ ներառված են գործարքի արժեքի մեջ` այսինքն վերանորոգման և կատարելագործման ծախսերի համար Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններին վճարվել է:

Այժմ անդրադառնանք այն հարցադրումներին, թե ինչու է ՀՀ-ն ՊՆ-ն գործարքը կնքելիս նախապատվությունը տվել հենց Դավիթ Գալստյանի առաջարկին:

  1. Նախ Դավիթ Գալստյանի կազմակերպության հետ դեռ տաս տարի առաջ եղել է համապատասխան պայմանագիր, որի իրականացման համար ՀՀ-ն նրան որպես կանխավճար վճարել էր շուրջ 15 մլրդ դրամ, սակայն գործարքը չէր կայացել մատակարար կողմի պատճառով :
  2. Հորդանանի կողմից առաջարկված ՕՍԱ-ԱԿՄ-երը գնային առումով եղել են ամենաէժանը: Ձեռք բերված «ՕՍԱ-ԱԿՄ»-երը մի քանի հարյուր միավոր հրթիռներով ՀՀ պետբյուջեին արժեցել են 600 000 ԱՄՆ դոլար` ներառյալ դրանց վերանորոգումն ու կատարելագործումը տեղում:

Համեմատության համար նշվում է, որ այդ ժամանակահատվածում Հայաստանը համալիրների ձեռք բերման առաջարկ է ստացել նաև Բելառուսի «Белвнешпромсервис» պետական հիմնարկությունից, որով մեկ «ՕՍԱ-ԱԿ»-ի գինը սահմանված է եղել 10.3 մլն ԱՄՆ դոլար:

«ՕՍԱ-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու առաջարկ ՀՀ-ն ստացել նաև Ռուսաստանից (խոսքը վերաբերել է անվճար համալիրներին): Սակայն առաջարկվող համալիրների մնացորդային ռեսուրսները հիմնովին վերանորոգման կարիք են ունեցել: Ինչը գնային առումով վերջնահաշվարկում ավելի թանկ կլիներ երկրի համար, որակական առումով էլ` խնդրահարույց:   

  1. Հորդանանի կողմից առաջարկված ՀՕՊ-երը տեխնիկական առումով եղել են ամենաթարմը: Մասնագետները լավ գիտեն, որ Հորդանանը այս զենքերը գրեթե չի օգտագործել: Ըստ ոլորտի գիտակների, Հորդանանը, որը իր սպառազինության մեծ մասը գնում է արևմտյան երկրներից, մշտապես որոշակի զենքեր գնել է նաև ԽՍՀՄ-ից ու ՌԴ-ից, և համեմատած շատ այլ արաբական երկրների դրանք լավ է պահպանում և քիչ շահագործում:
  2. Հորդանանից բերված ՕՍԱ-ԱԿՄ-ների հետ բերվել է մեծ քանակի լրացուցիչ սարքավորում և պահեստամասեր, որի ծախսերը նույնպես ներառված են գործարքի ընդհանուր գումարի մեջ: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին