Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483,5
    489,5

  • EUR

    543
    555

  • RUB

    6,68
    6,98

Կարևոր իրադարձություններ

Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո բյուջե է վերադարձվել մոտ 4 մլրդ դրամ. ԱԱԾ նախկին տնօրենը սխալ է. Fip.am

12 Հունիս, 2020 11:53
Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո բյուջե է վերադարձվել մոտ 4 մլրդ դրամ. ԱԱԾ նախկին տնօրենը սխալ է. Fip.am

Fip.am-ը գրում է. 

«Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, նորաստեղծ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հունիսի 3-ին Վանաձորում հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից իր հեռացումից հետո բյուջե գումար չի վերադարձվել:

Մասնավորապես, նորաստեղծ կուսակցության վանաձորյան գրասենյակի բացման ժամանակ Վանեցյանը նշել էր. «…Իշխանությունները մատնանշում են բյուջե վերադարձած 43 միլիարդի մասին, որոնք բյուջե են վերադարձել իմ օրոք, իմ հրաժարականից հետո պետական բյուջե որևէ բան չի վերադարձվել»: 

Մինչդեռ, «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ ԱԱԾ նախկին տնօրենի պնդումն իրականությանը չի համապատասխանում: Նշենք, որ խոսքը ԱԱԾ քննչական դեպարտամենտում կոռուպցիոն հանցագործություններով քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնված գումարների մասին է։ 

Նշենք, որ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում էր նշանակվել 2018 թ. մայիսի 10-ին՝ հեղափոխությունից անմիջապես հետո: Մոտ մեկուկես տարի անց՝ 2019 թվականի սեպտեմբերին, նա ազատվել էր պաշտոնից։ Դրանից հետո Վանեցյանը հայտարարել էր, որ զբաղվելու է քաղաքականությամբ՝ սկսելով քննադատել գործող իշխանություններին։ Ընդդիմադիր կեցվածք ընդունած ԱԱԾ նախկին տնօրենը 2020 թ. մայիսին ընտրվել է աջ կենտրոնամետ «Հայրենիք» կուսակցության նախագահ: 

Fip.am-ի հարցմանն ի պատասխան՝ Ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է Արթուր Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում և դրանից հետո պետբյուջե վերադարձված գումարների չափը։

Ներկայացվածից պարզ է դառնում, որ նրա պաշտոնավարումից հետո ևս վերականգնվել  են միլիարդավոր դրամներ»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին