Կարևոր իրադարձություններ

«Ախպոր պես, մի շարունակեք. Մի հատ էլ ձեզ կողքից նայեք, այ…». Արման Բաբաջանյանը՝ Վազգեն Մանուկյանին

12 Հունիս, 2020 11:47
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
«Ախպոր պես, մի շարունակեք. Մի հատ էլ ձեզ կողքից նայեք, այ…». Արման Բաբաջանյանը՝  Վազգեն Մանուկյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանի վարչապետի, ապա Պաշտպանության նախարարի պաշտոնները զբաղեցրած անձը, ով 1998 թվականից ակտիվորեն մասնակցել է Հայաստանի պետականության փոշիացմանն ու ոչնչացմանը, ՀՀ քաղաքացիների իրավունքների համատարած ոտնահարումներին և ունեզրկումներին, ում ակտիվ դերակատարությունը Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը քրեական գործերի նյութերով և Նաիրի Հունանյանի հետ իմ հանդիպումից հետո ինձ մոտ ոչ մի կասկած չի թողել, ում կուսակիցը Ռ. Քոչարյանի պաշտոնավարման առաջին փուլում սեփականաշնորհման նախարարի պաշտոնում հետևողականորեն ոչնչացրեց և խժռեց պետական գույքը, այսօր խոսում է ժողովրդի քայքայվող միասնականության մասին:

Անձը, ով գիտակցական ողջ կյանքի ընթացքում եղել է Սերժ Սարգսյանի նախագծած մաֆիայի կազմում ԱԱԾ ստորաբաժանումներից մեկի ծառայության աշխատակից, քրեական աշխարհի հետ սերտաճելով մասնակցել է պետության քայքայմանն ու ոչնչացմանը, լուռ ծառայել է նրանց, ովքեր հետևողականորեն կեղեքել, նվաստացրել ու հարստահարել են ՀՀ քաղաքացիներին, ով հեղափոխությունից հետո ԱԱԾ տնօրենի պաշտոնում հասցրել է հավաքագրվել օտար պետության կողմից, դավաճանել սպայի պատիվը, հայրենիքին, փայ մտնել Հայաստանի խոշորագույն բիզնես նախագծերում, խոսում է հայ ժողովրդի և Հայաստանի շահերի մասին:

Անձինք, ովքեր զբաղեցրել են արդարադատության նախարարի պաշտոնը, ովքեր իրենց տերերի ցուցոյմով հետևողականորեն թույլ չեն տվել, որ Հայաստանում անկախ դատական համակարգ կայանա, ովքեր ամենօրյա ռեժիմում ջանք չեն խնայել Հայաստանում արդարության ոչնչացման համար, այսօր խոսում են ինչ-ինչ հավակնությունների մասին:

ախպոր պես, մի շարունակեք…մյուս սրիկաներիդ անդրադառնալու առիթ երևի կունենամ, եթե հավես ունենամ, բայց էսօր էսքանով յոլա գնացեք:

Մի հատ էլ ձեզ կողքից նայեք, այ…»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին