Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    547,5
    559,5

  • RUB

    6,76
    7,06

Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը հաստատեց արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումը

12 Հունիս, 2020 11:11
Կառավարությունը հաստատեց արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումը

Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ կառավարության արտահերթ նիստում որոշում կայացվեց Հայաստանում նոր կորոնավիրուսային վարակի պատճառով առկա արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգել: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: 

Կառավարության նիստից հետո նախատեսվում է գումար ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստ, որտեղ կքննարկվեն արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մանրամասները: 

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած, 258-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում:  Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած։ 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74(տղամարդ), 55(տղամարդ), 69(կին), 83(տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին)  տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:  Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է: 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին