Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում բնակվող հայերի մի մասը հիմա էլ մտադիր է տեղափոխվել Եվրոպա. «Ժամանակ»

12 Հունիս, 2020 09:12
ԱՄՆ-ում բնակվող հայերի մի մասը հիմա էլ մտադիր է տեղափոխվել Եվրոպա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում բնակվող հայերի մի մասը հիմա էլ մտադիր է տեղափոխվել Եվրոպա: Նրանք հիմնականում Միջին Արևելքի հայկական գաղթօջախներից ԱՄՆ տեղափոխվածներն են՝ լիբանանահայեր, սիրիահայեր, նաև իրանահայեր, որոնք այլևս չեն հավատում, որ ԱՄՆ-ում արագ կայունություն կհաստատվի և իրենց եվրոպացի ազգականների ու ծանոթների միջոցով փորձում են տեղափոխվել իրենց պատկերացմամբ ավելի կայուն երկրներ՝ Բելգիա, Ավստրիա, Շվեյցարիա, Նիդեռլանդներ:

Տեղափոխվել ցանկացողները միջինից բարձր եկամուտ ունեցողներն են, հատկապես ոսկերիչներ և ակնագործներ, որոնց խանութները թալանվել են վերջին շաբաթների անկարգությունների ընթացքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին